news-details
Info Wars

Էրդողան. Թուրքիան կաշխատի ստեղծել աշխարհի ամենաուժեղ բանակը

Թուրքիան կշարունակի ուժեղացնել իր բանակը, որպեսզի դառնա աշխարհում ամենաուժեղը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք կշարունակենք բանակի հզորացմանն ուղղված քայլերը, մինչև այն դառնա աշխարհում ամենաուժեղը: Թուրքիայի հետագա զարգացման ճանապարհին մենք առանձնահատուկ նշանակություն ենք տալիս զինված ուժերի զսպող ներուժի ավելացմանը»,- նրա խոսքերը մեջբերել է Anadolu գործակալությունը:

Էրդողանը նշել է, որ չնայած մասնագետների որոշակի սղությանը, Թուրքիայի զինված ուժերը շարունակում են նոր հաջողություններ գրանցել։

Panorama.am