news-details
Քաղաքական

Ալբանիան ՆԱՏՕ-ի հետ ռազմածովային բազա կառուցելու շուրջ բանակցություններ է վարում

Ալբանիան ՆԱՏՕ-ի հետ Պորտո Ռոմանոյում ռազմածովային բազա կառուցելու շուրջ բանակցություններ է վարում։

Այս մասին հայտարարել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման, գրում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ Պորտո Ռոմանոն, որը գտնվում է ափամերձ Դուրես քաղաքի մոտ եւ համարվում է երկրի ամենամեծ նավահանգիստը, կունենա առեւտրային հատված, ինչպես նաեւ ռազմական եւ ռազմածովային բազա:

Դեռ մայիսին Ռաման ասել էր, որ իր կառավարությունը ՆԱՏՕ-ին է առաջարկել Փաշալիման ռազմածովային բազան, որը գտնվում է Տիրանայից մոտ 200 կմ դեպի հարավ: ՆԱՏՕ-ն արդեն վերանորոգում է Կուկովա ավիաբազան, որը գտնվում է Տիրանայից մոտ 80 կիլոմետր դեպի հարավ։ News.am