news-details
Քաղաքական

Սոմալիի մայրաքաղաքում պայթյուն է որոտացել

REGNUM․ Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հզոր պայթյուն է որոտացել, որի թիրախը եղել է Սոմալիում Աֆրիկյան միության խաղաղապահ առաքելության շարասյունը (АМИСОМ): Այս մասին նոյեմբերի 25-ին հայտնել է տեղի Garowe պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

«Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի ժամանակով 07: 30-ին հզոր պայթյուն է որոտացել», - Twitter իր էջում գրել է ականատեսներից մեկը, նշելով, որ պայթյունին հաջորդել է հրաձգությունը:

Նշվում է նաև, որ տեղի ոստիկանության աղբյուրը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել այն շրջանում, որտեղ գտնվում է նախկին նախագահական պալատը։ «Թիրախը եղել է АМИСОМ ավտոշարասյունը», - ասել է աղբյուրը, հավելելով, որ վթարի հետևանքով վնասվել են մի քանի շինություններ։