Մամուլի ազատությունը ժողովրդավարության ցուցիչն է, պատահական չէ, որ գոյություն ունի մամուլի ազատության ինդեքս, որը տեսանելի է դարձնում աշխարհի տարբեր երկրներում մամուլի ազատության ցուցանիշները, ըստ այդմ նաև ժողովրդավարության իրավիճակային գնահատականը:
«Lրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության՝ «Աշխարհում մամուլի ազատության ցուցիչ» ամենամյա զեկույցում, Հայաստանը 180 երկրների շարքում 63-րդ է։ Հայաստանը երկու հորիզոնականով նահանջել է համեմատած 2020 թվականի, երբ զբաղեցնում էր 61-րդ տեղը։
Հայաստանում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ևս եռամսյակային ուսումնասիրություններ է հրապարակում Հայաստանում խոսքի ազատության և ԶԼՄ իրավունքների վերաբերյալ, ինչի մասին զրուցել ենք կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ: Արդյունքները, մեղմ ասած, մտահոգիչ են:
Countdown N43