news-details
Քաղաքական

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել:

Ինչպես ԱՊԱ-ին հայտնել են ԱԳՆ-ից, նախարարները քննարկել են Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ համագործակցության արդիական հարցեր, ինչպես նաեւ՝ ընթացիկ իրավիճակը տարածաշրջանում։ Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի մասնակցությամբ եռակողմ ձեւաչափերի շուրջ։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

News.am