news-details
Էներգոռեսուրսներ Հաղորդակցություններ

Ադրբեջանն այս տարի Եվրոպա է արտահանել 3,5 մլրդ խմ գազ. էներգետիկայի նախարար

2022 թ. հունվար-ապրիլ ամիսներին Ադրբեջանը Եվրոպա է արտահանել 3,5 մլրդ խմ գազ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը:

Նրա խոսքով՝ նշված ժամանակահատվածում Թուրքիա է արտահանվել 2,9 մլրդ խմ գազ, Եվրոպա՝ 3,5 մլրդ խմ, Վրաստան՝ 1,2 մլրդ խմ:

Ադրբեջանական գազի մատակարարումները Եվրոպա «Հարավային գազային միջանցքով» սկսվել են 2020 թ. դեկտեմբերի 31-ին:

1lurer.am