news-details
Սպառազինություն

Մարոկկոն ու Եթովպիան զինվում են թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերով

REGNUM․ Թուրքիան Մարոկկոյի և Եթովպիայի կառավարությունների հետ համաձայնագիր է կնքել այդ երկրներին հարվածային անօդաչու թռչող սարքեր վաճառելու մասին, հաղորդում է Reuters գործակալությունը: Նշվում է, որ գնորդները նման որոշում են կայացրել վերջին ռազմական հակամարտություններում ԱԹՍ-ների հաջող փորձարկումներից հետո: Reuters-ի պնդմամբ՝ այդ գործարքը առաջացրել է Եգիպտոսի անհանգստությունը, որն արդեն դիմել է ԱՄՆ-ին և մի շարք եվրոպական երկրների՝ այդ գործարքի սառեցման հարցում օգնելու խնդրանքով:

Այնուամենայնիվ, Թուրքիայի աղբյուրները հայտարարում են, որ Մարոկկոն դեռևս սեպտեմբերին ստացել է «Բայրաքթար TB2» ԱԹՍ-ի առաջին խմբաքանակը, ինչպես նաև ուղեկցող սարքավորումները, պահեստամասերը և անձնակազմի ուսուցման ծառայությունները: