news-details
Քաղաքական

Բայդենը երկու օրինագիծ է ստորագրել Ռուսաստանի եւ Բելառուսի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկու օրինագիծ է ստորագրել Ռուսաստանի եւ Բելառուսի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին, հայտնել է Սպիտակ տունը, փոխանցում է CNN-ը։

Օրինագծերից մեկով դադարեցվում է բնականոն առեւտրային հարաբերությունները Ռուսաստանի եւ Բելառուսի հետ։ Մյուս օրինագծով  արգելվում է Ռուսաստանից էներգակիրների, այդ թվում՝ նավթի, ածուխի եւ բնական գազի ներմուծումը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հինգշաբթի  հայտարարել է, որ Բայդենը կստորագրի օրինագծերը։ Նա նշել է, որ դա այն է, ինչին աջակցում է նախագահը։

Հինգշաբթի Սենատը միաձայն ընդունել է երկու օրենքները։ Թեեւ Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել օրենսդրության ընդունմանը, օրինագծերը բախվել են ընդդիմության խիստ արձագանքի։

News.am