news-details
Քաղաքական

Բլինկենը Կատարի ԱԳ նախարարի հետ քննարկել է Աֆղանստանին, Իրանին և Ուկրաինային վերաբերող հարցեր

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երկուշաբթի օրը Կատարի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամեդ բին Աբդուլ Ռահման Ալ Թանիի հետ հեռախոսազրույցում քննարկել է Աֆղանստանի, Իրանի և Ուկրաինայի հարցերը։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ բանակցությունների արդյունքներով տարածված գրավոր հայտարարության մեջ։

Պետքարտուղարության ղեկավարը «խորին ցավակցություն է հայտնել պաղեստինյան ծագումով ամերիկացու՝ Շիրին Աբու Ակլենի ողբերգական մահվան կապակցությամբ», որը հանդիսանում էր Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի թղթակիցը՝ Արևելյան Երուսաղեմում։

«Բլինկենը և արտաքին գործերի նախարար Ալ Թանին քննարկել են նաև Կատարի հետ ԱՄՆ-ի ամուր և ընդլայնվող գործընկերությունը, ներառյալ տարածաշրջանային խնդիրների շուրջ համագործակցության խորացման հնարավորությունները:

Պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել ԱԳ նախարարին Իրանի հետ խնդիրները լուծելու հարցում Կատարի գործադրած ջանքերի, Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը նրա շարունակական աջակցության և Աֆղանստանում Կատարի դիվանագիտական օգնության համար»,- եզրափակել է Փրայսը։