news-details
Քաղաքական

Բորելը ժամանել է Թեհրան եւ հանդիպել Իրանի արտգործնախարարի հետ

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը շաբաթ օրը Թեհրան ժամանելուց հետո հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ՝ 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերսկսման շուրջ բանակցությունների համար, հայտնում է AFP-ն:

Բանակցությունները դադարեցվել են մարտին՝ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ տարաձայնությունների ֆոնին, մասնավորապես իր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ԱՄՆ-ի ահաբեկչական ցուցակից հանելու Իրանի պահանջի շուրջ:

Բորելն առավոտյան հանդիպել է Աբդոլլահիանի հետ, եւ սպասվում է, որ օրվա ընթացքում բանակցություններ կվարի իրանցի այլ պաշտոնյաների հետ, հայտնում է ԻՌՆԱ-ն։

Իրանի միջուկային համաձայնագիրը մազից է կախված է 2018 թվականից, երբ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ համաձայնագրից եւ սկսեց քայքայիչ տնտեսական պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ:

ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ձգտում է վերադառնալ համաձայնագրին՝ հայտարարելով, որ դա կլինի լավագույն ճանապարհը Իրանի հետ հարաբերություններում։

ԵՄ-ի կողմից բանակցությունները համակարգող Էնրիկե Մորան ասել է, որ Իրանի հարցով ամերիկյան ներկայացուցիչ Ռոբերտ Մելլին այցի նախօրեին Բորելի հետ ճաշի ժամանակ «հաստատել է համաձայնությանը վերադառնալու ԱՄՆ-ի մտադրությունը»:

News.am