news-details
Քաղաքական

Կանադան և Դանիան լուծել են շուրջ կես դար շարունակվող տարածքային վեճը

Կանադայի և Դանիայի իշխանությունները լուծել են 1973 թվականից շարունակվող տարածքային վեճը Քենեդի նեղուցում գտնվող Հանս կղզու պատկանելության վերաբերյալ:

Այս մասին գրում է iz.ru կայքը՝ հղում անելով Globe and Mail թերթին, որն էլ վկայակոչել է իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով, փոքրիկ կղզին կբաժանվի կանադական Նունավուտի և Դանիայի կազմում ինքնավար տարածք համարվող Գրենլանդիայի միջև։

Պաշտոնապես Հանսի տարածքային պատկանելության հարցով որոշումը կհրապարակվի հունիսի 14-ին։ Հանս փոքր կղզու պատկանելիության վերաբերյալ վեճը սկսվել է 1973 թվականին, երբ Դանիան և Կանադան բանակցում էին ծովային սահմանի շուրջ։

Արդյունքում այս հարցը ձգձգվել է գրեթե կես դար։ Կղզին ունի ընդամենը 1290 մետր երկարություն, 1199 մետր լայնություն։ Տարածքը կազմում է 1,3 կմ²։ Կողմերը երբեք բուռն քննարկումներ չեն ունեցել կղզու պատկանելության վերաբերյալ, նույնիսկ հումորով են վերաբերվել իրավիճակին։

Այսպիսով, 1984-ին դանիացիները կղզի էին ուղարկել զինվորականներին, ովքեր այնտեղ տեղադրել էին Դանիայի դրոշը, թողել դանիական շնաապի շիշ՝ «Բարի գալուստ Դանիայի կղզի» գրությամբ: Ի պատասխան՝ կանադացիներն իրենց դրոշն էին տեղադրել և թողել մի շիշ Canadian Club վիսկի։

Panorama.am