news-details
Քաղաքական

Բաքվուն թքած ունի Աթենքի վրա. ադրբեջանական պատվիրակությունն առաջին անգամ կայցելի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն

infoteka24.ru․ Ադրբեջանը սկսում է մարել պարտքերը Թուրքիային՝ Արցախի հայկական տարածքները զավթելու հարցում ցուցաբերած օգնության համար: Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունն առաջին անգամ կայցելի այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹ):

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակիֆ Չագաթայ Քըլըչը, Անկարայում Միլլի մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամադ Սեյիդովի ղեկավարած Ադրբեջանի խորհրդարանի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, ասել է, որ առաջիկա այցը կլինի պատմական։

Նրա խոսքով՝ ադրբեջանական պատվիրակության առաջին այցը Լեֆկոշա կդառնա կարևոր ուղերձ ամբողջ աշխարհի համար, հայտնում է Anadolu գործակալությունը: Հուլիսի 15-ին՝ Թուրքիայում հեղաշրջման փորձի օրը, ժողովրդավարության և ազգային միասնության օրվա կապակցությամբ խորհրդարանում տեղի կունենա հիշատակի միջոցառում, որին կմասնակցեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոպը, ինչպես նաև Ադրբեջանի և ՀԿԹՀ խորհրդարանական պատվիրակությունները, իսկ հունիսի 16-ին Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Կիպրոսի հյուսիս: Այսպիսով, ինչպես սպասվում էր, Բաքուն ճանաչում և աջակցում է Կիպրոսի թուրքական օկուպացիան, և առաջիկայում չի բացառվում ՀԿԹՀ պաշտոնական ճանաչումը:

Հետաքրքիր է, ի՞նչ կասի Հունաստանը այս այցի մասին, որի դեսպանը սատարել է Ադրբեջանի կողմից Արցախի մեծ մասի օկուպացիան՝ ընդունելով Ալիևի հրավերը այցելել Շուշի և այլ գրավյալ տարածքներ: