news-details
Ինֆո Պատերազմներ

Դանիայի ՊՆ-ն ՌԴ-ին մեղադրել է իրենց օդային տարածքը խախտելու մեջ

INTERFAX.RU․ Ռուսական ինքնաթիռները ուրբաթ օրը երկու անգամ խախտել են Դանիայի օդային տարածքը, հաղորդում է Gazeta. ru-ն: Դանիական կողմի տեղեկություններով՝ միջադեպերը տեղի են ունեցել Բորնհոլմ կղզու շրջանում։

Դանիայի պաշտպանության նախարար Տրինե Բրամսենը նման կարգի իրավիճակները անվանել է «շատ հազվադեպ» և խոստացել է լրջորեն ուսումնասիրել տեղի ունեցածը: Իր հերթին Դանիայի ԱԳ նախարար Յեպպե Կոֆոդը Twitter-ում գրել է, որ ռուսական ինքնաթիռների նման գործողությունները «միանգամայն անթույլատրելի են»:

«Թվում է, թե այդ գործողությունները կանխամտածված են եղել»,-հավելել է նա: Նախարարի խոսքով՝ դանիական կողմը մտադիր է ՌԴ դեսպանին կանչել Կոպենհագեն՝ տեղի ունեցածը քննարկելու համար։

Bloomberg-ը նշել է, որ Դանիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն ուղարկվել են Բորնհոլմի՝ ռուսական ինքնաթիռներին ուղեկցելու համար: Գործակալությունը նշել է նաև, որ 2020 թվականին ՆԱՏՕ-ի ինքնաթիռներն ավելի քան 400 անգամ ուղեկցել են թռչող սարքավորումներին, որոնք մոտեցել էին դաշինքի անդամ երկրների օդային տարածքին: «Այդ առաքելությունների գրեթե 90 տոկոսն անցկացվել է ի պատասխան ռուսական ռազմական ինքնաթիռների գործողությունների», - գրել է Bloomberg-ը: