news-details
Քաղաքական

Ֆինլանդիան բացառել է առանց Շվեդիայի միանալ ՆԱՏՕ-ին

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն նախազգուշացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին չմիանալ դաշինքին առանց Շվեդիայի, գրում է «Ռիա Նովոստի»-ի գործակալությունը։

«Ես ասում եմ, որ Շվեդիայի գործը՝ մեր գործն է։ Դա նշանակում է, որ մենք միասին՝ ձեռք ձեռքի տված, առաջ ենք գնալու»,- նշել է նա։ 

Նշվում է, որ կիրակի օրը Ստոլտենբերգն այցելել է Ֆինլանդիայի Կուլտարանտա քաղաք՝ քննարկելու Ֆինլանդիայի՝ դաշինքին միանալու հարցը։

Նշվում է, որ կիրակի օրը Ստոլտենբերգն այցելել է Ֆինլանդիայի Կուլտարանտա քաղաք՝ քննարկելու Ֆինլանդիայի՝ դաշինքին միանալու հարցը։

Հիշեցնենք, որ Հելսինկին և Ստոկհոլմը ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին սկսել են խոսել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ֆոնին և մայիսի 18-ին հայտ են ներկայացրել։ Սակայն Անկարան արգելափակել է դրա քննարկման գործընթացը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ վետո է դրել Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) նկատմամբ երկու երկրների դիրքորոշման պատճառով։


 Panorama.am