news-details
Քաղաքական

ԱՄՆ ավիակիր խումբը 5 տարվա մեջ առաջին անգամ զորավարժություններ է անցկացնում Կորեական թերակղզու մոտ

 2017-ից ի վեր առաջին անգամ ԱՄՆ ավիակիր հարվածային խումբը մասնակցել է կանոնավոր գործողությունների Ճապոնական ծովում՝ Կորեական թերակղզու մոտ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»-ը, հղում անելով The Hill-ին, որը վկայակոչում է ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցչին։

Ռազմածովային նավատորմի խոսնակ, լեյտենանտ Մարկ Լենգֆորդը նշել է, որ «Աբրահամ Լինքոլն» ավիակրի գլխավորած խմբավորումը գործում է Ճապոնիայի ծովային ինքնապաշտպանության ուժերի հետ միասին:

«Արմենպրես»