news-details
Քաղաքական

Ֆրանսիան եւ նրա դաշնակիցները ավարտել են «Տակուբա» գործողությունը Մալիում

Ֆրանսիան հայտարարել Է Մալիում ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ «Տակուբա» գործողությունը եվրոպական դաշնակիցներ հետ համատեղ պաշտոնապես ավարտելու մասին: Այդ մասին հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայի Գլխավոր շտաբի մամուլի քարտուղար գնդապետ Պասկալ Յանիին:

«Սահելում ֆրանսիական ռազմական ստրատեգիայի վերակառուցումը, որի մասին որոշումն ընդունվել Է եվրոպական եւ հյուսիսամերիկյան գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, հանգեցրել Է Մալիում հունիսի 30-ից «Տակուբա» օպերատիվ խմբի գործողությունների ավարտմանը»,-գործակալությունը մեջբերում Է Յանիի խոսքը:

Ավելի վաղ Ելիսեյան պալատը հաղորդել Էր, որ Ֆրանսիան, «Տակուբա» գործողության գծով նրա եվրոպական դաշնակիցները եւ Կանադան որոշել են նախաձեռնել Մալիից զորքերի համակարգված դուրսբերում այս երկրի անցումային իշխանությունների հետ անհամաձայնության պատճառով: Ֆրանսիական զորքերի դուրսբերումը Մալիից կտեւի չորսից մինչեւ վեց ամիս, հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Դրանից հետո Մալիի կառավարությունը Ֆրանսիային կոչ Է արել՝ «Բարհան» եւ «Տակուբա» օպերացիաներում գործարկված զորքերը դուրս բերել «առանց հապաղումների եւ Մալիի իշխանությունների հսկողության ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

«Արմենպրես»