news-details
Էներգոռեսուրսներ Հաղորդակցություններ

Թուրքիան, Հունաստանի և Կիպրոսի հետ էներգետիկ պաշարների շուրջ լարվածության պայմաններում, հայտարարել է հորատման 4-րդ նավի գնման մասին

Թուրքիան ձեռք է բերել չորրորդ հորատման նավը, որը Fatih, Yavuz и Kanuni նավերի հետ կզբաղվի ծովային հետախուզմամբ։ Այս մասին չորեքշաբթի Twitter-ում գրել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դենմեզը։

Հունական ekathimerini.com կայքը նկատում է, որ Միջերկրական և Սև ծովերում բնական գազի պաշարների որոնման համար նոր հորատող նավի գնման մասին Անկարան հայտարարում է Հունաստանի և Կիպրոսի հետ Միջերկրական ծովում էներգետիկ պաշարների շուրջ չլուծված լարվածության պայմաններում:

Անցյալ տարի Թուրքիայի ծովային էներգետիկ պաշարների հետախուզման ջանքերը ավելացրել են լարվածությունը Հունաստանի և Կիպրոսի հետ: Հունաստանի և Թուրքիայի ռազմանավերը միմյանց ստվերում էին Էգեյան ծովում այն բանից հետո, երբ թուրքական որոնողական և հորատման նավերը Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում ածխաջրածիններ էին փնտրում:

Անկարան մերժում է բացառիկ իրավունքների նկատմամբ երկու երկրների պահանջը՝ ասելով, որ դրանք խախտում են Թուրքիայի և Կիպրոսի թուրքերի իրավունքները:

Թուրքիան հայտարարել է, որ Սև ծովում մոտ 540 միլիարդ խորանարդ մետր բնական գազ է հայտնաբերել։ Կառավարությունն ասել է, որ նախատեսում է արդյունահանել և օգտագործել գազը մինչև 2023 թվականը՝ նվազեցնելով իր կախվածությունը էներգակիրների ներմուծումից։ 

Tert.am