news-details
Քաղաքական

Հունաստանի ԱԳՆ են կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Կիևի պատժամիջոցների սպառնալիքների պատճառով

Ուկրաինայի դեսպան Սերխի Շուտենկոն կանչվել է Հունաստանի ԱԳՆ՝ Կիևի կողմից պատժամիջոցների սպառնալիքների պատճառով։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ուրբաթ օրը հայտնել է հունական Vima թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ։

Ըստ աղբյուրների՝ մի քանի օր առաջ Հունաստանի ԱԳՆ-ին ուկրաինական դիվանագիտական նոտա է ուղարկվել (իսկ դա տեղի է ունենում գրեթե ամեն օր), որում պարզաբանումներ են պահանջվում Ռուսաստանում գործող յոթ հունական ընկերությունների վերաբերյալ։

«Այդ ընկերությունների գործունեությունը, ինչպես նշում է թերթը, ենթակա չեն Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ։ Այնուամենայնիվ, Ուկրաինան Հունաստանին սպառնացել է պատժամիջոցներով, քանի որ այդ ընկերությունները շարունակում են աշխատել Ռուսաստանի Դաշնությունում։ Այդ կապակցությամբ Աթենքում Ուկրաինայի դեսպանը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան շատ կոշտ հայտարարություն են արել»,-նշում է թերթը։

Ըստ թերթի, Շուտենկոն պնդել է, որ համապատասխան գրությունն ուղարկել է իր երկրի խնդրանքով, մինչդեռ ինքը բավարար բացատրություններ չի տվել հունական ընկերությունների գործունեության մասին տեղեկատվության աղբյուրների վերաբերյալ։ Բարձրաստիճան դիվանագետները թերթին ասել են, որ ուկրաինական մի շարք խնդրանքներ առաջացրել են Աթենքում անհանգստություն և դժգոհություն, քանի որ, ըստ նրանց, Կիևը «կորցրել է չափի զգացումը, թե ինչ և ինչպես է խնդրում»։
 

Panorama.am