news-details
Քաղաքական

Հուլուսի Աքարը հերթական անգամ Հունաստանին եւ Կիպրոսին մեղադրել է Թուրքիայի «խնդիրների» մեջ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հերթական անգամ մեղադրել է Հունաստանին և Կիպրոսին Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրածովում Թուրքիայի հետ «խնդիրներ» ունենալու մեջ։

Նրա խոսքով՝ Թուրքիան «խնդիրներ» ունի Հունաստանի և Կիպրոսի «ծավալապաշտական քաղաքականության և հավակնությունների» պատճառով, այդ քաղաքականությունը և հայտարարությունները «ներառում են զենքի գնման ծրագրեր և այսպես կոչված դաշինքների ստեղծում, ինչպես նաև ագրեսիվ գործողություններ և հռետորաբանություն»։

Այնուհետև Աքարը կոնկրետ մեղադրել է Հունաստանին «Անկարայի կողմից առաջարկված բարեկամական երկխոսության հրավերներն» անտեսելու և Լոզանի պայմանագիրը խախտելու մեջ։

Նա նաև անդրադարձել է С-400 համակարգերին՝ նշելով, որ С-400 համակարգի հետ կապված աշխատանքը կշարունակվի։ Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև հայտարարել է, որ որոշակի անորոշություն կա Անկարայի՝ F-16 Viper ինքնաթիռներ գնելու և այլ ինքնաթիռներ արդիականացնելու խնդրանքին՝ Վաշինգտոնի պատասխանի վերաբերյալ: «Մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգները դրական դիրքորոշում ունի այս հարցում։

Մենք ուշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը։ Բայց բացասական դիրքորոշման դեպքում մենք, բնականաբար, հաշվի առնելով թշնամական միջավայրը, որում գտնվում ենք, ստիպված կլինենք ուսումնասիրել այլընտրանքային տարբերակներ»,- ասել է Աքարը։