news-details
Քաղաքական

Ֆինլանդիայում կարծում են, որ Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ վստահությունը ժամանակի ընթացքում կվերականգնեն

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն համոզված Է, որ Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ վստահությունը մի օր կհաջողվի վերականգնել:

Այս կարծիքը նա հայտնել Է հուլիսի 1-ին իսպանական El Mundo թերթում հրապարակված հարցազրույցում:

«Մեր սահմանում այժմ շատ հանգիստ Է, իսկ մեր դեսպանությունը Մոսկվայում մնում Է բաց,- նշել Է ԱԳՆ ղեկավարը:

- Մենք շատ ընտանիքներ ունենք սահմանի երկու կողմերում, մենք պետք Է հիշեք այդ մասին մարդկային մակարդակում՝ անկախ քաղաքական տարաձայնություններից»:

«Ես համոզված եմ, որ երբեւիցե այդ վստահությունը կվերադառնա, բայց շատ բարդ Է ասել, թե ինչպես եւ երբ»,- ասել Է Հաավիստոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

«Արմենպրես»