news-details
Քաղաքական

Լիբանանում ընդդիմադիր քրիստոնեական կուսակցությունը 20 տեղ Է նվաճել խորհրդարանում. Reuters

«Լիբանանյան ուժեր» (ԼՈՒ) աջ արմատական քրիստոնեական կուսակցությունը, որը գլխավորում Է ընդդիմությունը, Լիբանանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 20 տեղ Է նվաճել Պատգամավորների պալատում:

Մայիսի 16-ին այդ մասին Reuters գործակալությանը հայտնել Է կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Անտուանետ Ջաաջաան:

«Մեր թեկնածուները հավաքեցին 20 ձայն, եւ այժմ կփորձենք մյուս համայնքներից մեր դաշնակիցների հետ մեկտեղ ուժեղ խորհրդարանական դաշինք ստեղծել»,- ասել Է նա: «Լիբանանյան ուժեր» կուսակցությունը գլխավորում Է Սամիր Ջաաջաան՝ քրիստոնեական զինված կազմավորումների նախկին հրամանատարը 1975 – 1990 թվականների քաղաքացիական պատերազմի շրջանում:

Նա չի մասնակցել խորհրդարանի ընտրություններին, բայց կարող Է իր թեկնածությունն առաջադրել օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններում: Քրիստոնեական ընտրատարածքներում 16 մանդատ է ստացել Ազատ հայրենասիրական շարժումը (ԱՀՇ), որը պաշտպանում Է Լիբանանի նախագահ Միշել Աունին:

Անցյալ ընտրություններում ԱՀՇ-ն 18 տեղ ուներ Պատգամավորների պալատում, բայց շիաների «Ամալ» եւ «Հըզբոլլահ» կուսակցությունների հետ մեկտեղ դրա առաջնորդ Ջեբրան Բասիլին հաջողվել Էր խորհրդարանում ստեղծել խորհրդարանական կոալիցիա 68 պատգամավորներից: Մայիսի 15-ին ԱՀՇ-ի առաջնորդը հայտարարել Է, որ Աունի կողմնակիցնեը կրկին խոշոր դաշինք կունենան խորհրդարանում:

Քրիստոնյա քաղաքական գործչի խոսքով՝ ԱՀՇ-ն «դիմակայել Է ոչ թե ԼՈՒ ընդդիմադիր կուսակցությանն, այլ այն նպատակամետ արշավին, որը նրա դեմ վարում են ԱՄՆ-ը եւ Իսրայելը»: «Նրանք (ԱՄՆ-ը) կազմակերպել են տնտեսական շրջափակում եւ սահմանել պատժամիջոցներ, իսկ ընտրություններից առաջ օգտագործել են տարածաշրջանային տերություններից միջոցներ ընտրողների ձայները գնելու համար»,- ասել Է Բասիլը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: «Արմենպրես»