news-details
Քաղաքական

Թուրքիան էքսպանսիոնիստական նպատակ է հետապնդում․ Իրաքի ԱԳՆ

Թուրքիան էքսպանսիոնիստական նպատակ է հետապնդում։ Այս մասին հայտարարել է Իրաքի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ-Սահաֆը։

Նա նշել է, որ նախարարությունը ՄԱԿ-ի ԱԽ է ուղարկել Թուրքիայի դեմ բողոքը, որում նշված են Թուրքիայի կողմից  22 700 խախտումներ, նշված են նաեւ վերջին հարձակման զոհերի անունները։

«Մենք տեղեկացրել ենք ՄԱԿ-ի ԱԽ-ին վերջին հարձակման հետ կապված ռիսկերի բնույթի մասին։ Նման հարձակումների հետեւում էքսպանսիոնիստական նպատակ է կանգնած։ Թուրքական կողմը պետք է ներողություն խնդրի Իրաքից եւ նրա ժողովրդից՝ անմեղ մարդկանց եւ ենթակառուցվածքին պատճառված վնասի համար»,-ասել է նա։

Անցած շաբաթ Իրաքի հյուսիսում Թուրքիայի ԶՈւ գնդակոծության հետեւանքով 9 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 20 մարդ վնասվածք է ստացել։  

News.am