news-details
Քաղաքական

Իսրայելը 500 մլն դոլարի չափով ՀՕՊ համակարգեր կմատակարարի Մարոկկոյին

Իսրայելը 500 մլն դոլարի չափով ՀՕՊ համակարգեր կմատակարարի Մարոկկոյին, գրում է Israel Hayom-ը։

Israel Aerospace-ի հետ պայմանագիրը հաջորդել է անցած տարի նոյեմբերին երկու երկրների միջեւ պաշտպանական համագործակցության ոլորտում փոխըմբռնման մասին հուշագրի ստորագրմանը։ 

Isra Aerospace Industries (IAelI) ընկերությունը գործարքի շրջանակում Barak MX հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության համակարգեր կմատակարարի։ 

Մարոկկոն խնդրել էր մատակարարել այդ համակարգը եւ այլ սարքավորումներ, երբ նոյեմբերին երկիր այցելեց Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը: Այցի ընթացքում Հանցը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Մարոկկոյի իր գործընկերոջ հետ։  

Ըստ աղբյուրների՝ IAI-ի գործադիր տնօրեն Բոազ Լեւին գաղտնի այցելել է Մարոկկո եւ քննարկել համակարգի հնարավորությունները՝ համաձայնեցնելով գործարքի մանրամասները։

Մարոկկոն լարված հարաբերություններ ունի Ալժիրի հետ եւ վախենում է տարածաշրջանի արմատական ​​խաղացողների հարձակումից: 

News.am