news-details
Սպառազինություն

Ճապոնիան եւ ԱՄՆ-ն անցկացրել են համատեղ զորավարժություններ մարտական ինքնաթիռների մասնակցությամբ

Ճապոնիայի օդային Ինքնպաշտպանության ուժերի զինծառայողներն ԱՄՆ-ի զինվորականների հետ հունիսի 29-ին Ճապոնական եւ Արեւելաչինական ծովերի օդային տարածությունում անցկացրել են համատեղ զորավարժություններ մարտական ինքնաթիռների մասնակցությամբ:

Ինչպես ասված Է օդային Ինքնապաշտպանության ուժերի կայքում հրապարակված զեկույցում, Ճապոնիայից զինավարժանքներում գործի են դրվել ութ F-15 կործանիչներ եւ չորս F-2 կործանիչներ, ԱՄՆ-ից՝ երկու B-1 ռազմավարական ռմբակոծիչներ:

Զորավարժությունների նպատակն Էր «ճապոնա-ամերիկյան դաշինքի ներուժի հզորացումը», նշված Է տեքստում: Kyodo գործակալության կարծիքով՝ Ճապոնիան եւ ԱՄՆ-ը վարժանքների միջոցով նաեւ «ձգտել են զսպող ազանշան ուղարկել Ռուսաստանին եւ Չինաստանին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

«Արմենպրես»