news-details
Էներգոռեսուրսներ Հաղորդակցություններ

Ղազախստանն այլընտրանքային ուղիներ է փնտրում Եվրոպային նավթ մատակարարելու համար

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հինգշաբթի կառավարությանը հանձնարարել է դիվերսիֆիկացնել նավթի մատակարարման ուղիները։ Ռուսական դատարանը որոշում է կայացրել 30 օրով դադարեցնել Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի (CPC) աշխատանքը՝ նավթի արտահոսքի հետ կապված բնապահպանական խախտումների պատճառով, հայտնում է «Փրայմը»։

CPC-ի աշխատանքի դադարեցումը կխորացնի առաջարկի դեֆիցիտը նավթի շուկայում, որն ապրում է ամենադժվար ժամանակաշրջաններից մեկը 1970-ականներին արաբական նավթի էմբարգոյից հետո: Նավթի համաշխարհային մատակարարումների մոտավորապես 1 տոկոսը մատակարարվում է CPC-ի միջոցով:

Ղազախստանի իշխանությունները փորձում են հավասարակշռություն գտնել Ռուսաստանի, Արեւմուտքի եւ Չինաստանի հետ հարաբերություններում։ Նախագահ Տոկաեւը կարգադրել է ուսումնասիրել Կասպից ծովով խողովակաշարի կառուցման հնարավորությունը, որը թույլ կտա նավթը Ղազախստանից Եվրոպա հասցնել՝ շրջանցելով Ռուսաստանի տարածքը։

Նրա խոսքով՝ Կասպից ծովի նավահանգիստների ենթակառուցվածքների բարելավումը Ղազախստանի կառավարության «ռազմավարական խնդիրն է»։

News.am