news-details
Քաղաքական

Լուկաշենկո. Հետխորհրդային երկրները պետք է շահագրգռված լինեն Միութենական պետության հետ մերձեցմամբ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ հետխորհրդային երկրները պետք է շահագրգռված լինեն Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության (ՄՊ) հետ սերտ համագործակցությամբ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա ասել է ուրբաթ օրը՝ դիմելով Բելառուսի և Ռուսաստանի տարածաշրջանների ներկայացուցիչների ֆորումի մասնակիցներին։

«Այսօր հետխորհրդային տարածքի երկրները պետք է անկեղծորեն շահագրգռված լինեն Միութենական պետության հետ մերձեցմամբ, եթե, իհարկե, նրանք ցանկանում են պահպանել իրենց ինքնիշխանությունն ու անկախությունը»,-ասել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը համոզված է, որ «միայն միասին կարող են դիմակայել գլոբալ մարտահրավերներին»։

«Առայժմ նրանք, ովքեր դեռ կասկածներ ունեն, պետք է հասկանան, որ առանց արագ միասնության և միախմբման, միջպետական կապերի ամրապնդման և պարզապես նորմալ մարդկային հարաբերությունների, մենք վաղվա օրը կարող ենք գոյություն չունենալ»,-ասել է Լուկաշենկոն։

Նա կարծում է, որ ներկա փուլում ՌԴ-Բելառուս միությունը լոկոմոտիվի դեր է կատարում ինտեգրացիոն գործընթացների ընդհանուր հոսքում։

«Այն մշակութային և տնտեսական միջպետական համագործակցության մոդելի օրինակ է»,-ասել է Բելառուսի նախագահը:

Panorama.am