Մարոկկոն եւ Իսրայելը մտադիր են երկու գործարան կառուցել անօդաչու թռչող սարքերի արտադրության համար հյուսիսաֆրիկյան Ալ-Աուլա շրջանում։
Մարոկկոյի և Իսրայելի պաշտոնական աղբյուրները Shephard Media-ին հայտնել են, որ երկու գործարանների շինարարությունը կիրականացվի երկրների միջեւ նոյեմբերի 24-ին ստորագրված անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագրի համաձայն։
Աղբյուրները հավելում են, որ գործարաններ «հավանաբար կկառուցվեն թագավորության հյուսիսարեւելյան եւ հարավային շրջաններում»՝ նշելով, որ արտադրվելիք հարձակողական եւ հետախուզական անօդաչուները կլինեն Մարոկկոյի արտադրության:
Աղբյուրները նշել են, որ համատեղ նախագիծն առաջացել է «մի քանի ամիս իսրայելական Bluebird Aero System ընկերության հետ բանակցություններից հետո», հաղորդել է MEM-ը։
Bluebird Aero System-ը մասամբ պատկանում է Israel Aerospace Industrial ընկերությանը, իսկ ղեկավարում է այն Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Ամիր Պերեցը:
News.am