news-details
Քաղաքական

ՆԱՏՕ-ի ընդլայնումը Ռուսաստանի համար անընդունելի ռիսկեր է պարունակում. ՌԴ փոխարտգործնախարար

Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման գործընթացը անընդունելի ռիսկեր է պարունակում, որին պաշտոնական Մոսկվան շարունակելու է դիմադրել: Այս մասին Բրյուսելում կայացած Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:

Նա ընդգծել է, որ կառույցի ընդլայնումը լրջորեն վտանգում է ռուսական կողմի անվտանգությունը:

Գրուշկոն հայտնել է, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստն ուղղված է եղել բոլոր այն գործոնների վերլուծությանը, որոնք ազդում են եվրոպական անվտանգության վրա:

ՌԴ փոխարտգործնախարարը տեղեկացրել է, որ նիստի ընթացքում շատ հիմնարար հարցերի շուրջ տարաձայնություններ են եղել:

«Արմենպրես»