news-details
Քաղաքական

Սթոլտենբերգը խոստացել է պաշտպանել Բալթյան երկրներն արտաքին սպառնալիքից

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը կանի հնարավոր ամեն բան Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան արտաքին սպառնալիքից պաշտպանելու համար։ Այս մասին նա ասել է The Financial Times-ի հարցազրույցում։

«Մենք երբեք մեր օպերատիվ պլանների մասին մանրամասներ չենք հաղորդում։ Բայց կարող եմ հավաստիացնել ձեզ, որ մենք կարողացել ենք պաշտպանել Ռուսաստանին սահմանակից երկրներին տասնամյակների ընթացքում՝ ճշտելով մեր ներկայությունը սպառնալիքի գնահատման համատեքստում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ դաշինքը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ կշարունակի անել դա։

Նրա խոսքով՝ Մադրիդում հունիսի 29-30-ին սպասվող գագաթաժողովում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները «մասշտաբային եւ կարեւոր որոշում կկայացնեն հավաքական անվտանգության հետագա ամրապնդման» համար։

Սթոլտենբերգը նշել է, որ այդ միջոցներն արմատապես կբարելավեն արեւելքում ՆԱՏՕ-ի պաշտպանությունը։ Նոր ռազմավարական հայեցակարգը  կնշի 2030-ական թթ. նպատակներն ու մոտեցումները, թույլ կտա ընդունել արեւելյան դաշնակիցների պաշտպանության բավական ընդլայնված պլան՝ ի պատասխան «ռուսական սպառնալիքի»։

Գլխավոր քարտուղարը նշել է, որ Բալթյան երկրներում զորակազմի ավելացման հարցերը քննարկել է այդ երկրների ղեկավարների հետ։ Էստոնիայի վարչապետ Կայա Կալասն, օրինակ, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի մեծ ներկայության հույս ունի։ «Եվ ես կարող եմ դա խոստանալ նրան»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։

News.am