news-details
Քաղաքական

Ժնևում ՄԱԿ-ի ղեկավարի հովանու ներքո բանակցություններ են սկսվել Կիպրոսի հարցի շուրջ

ՄԱԿ – ի գլխավոր քարտուղարը «իրատեսական» է համարել Կիպրոսի ՝ միջերկրածովյան կղզու շուրջ Ժնևում մեկնարկած բազմակողմ բանակցությունների հաջողության շանսերը, որը բաժանված է թուրքական և հունական մասերի: Միևնույն ժամանակ Անտոնիո Գուտերեշը կողմերին կոչ է արել «կառուցողական» մոտենալ ոչ ֆորմալ բանակցություններին և գտնել «շփման եզրեր»։

Այս մասին երեքշաբթի առավոտյան հայտարարել է նրա մամուլի քարտուղարը ՝ Շվեյցարիայում ելույթ ունենալով լրագրողների առջև։ Կիպրոսի հարցով Ժնևյան հանդիպումների նպատակը, ինչպես պարզաբանել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը, «կողմերի դիրքորոշումների միջև շփման եզրեր գտնելն է» և դրանք օգտագործելը «տեսանելի ապագայում»:

Հիշեցնենք, որ ներկայումս Կիպրոսում տեղակայված են ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը: Դրանք Անվտանգության խորհրդի կողմից ստեղծվել են 1964 թվականի մարտին, որպեսզի կանխվեն կիպրոսա-հունական և կիպրոսա-թուրքական կողմերի միջև բախումները։ Ռազմական գործողություններից հետո 1974 թվականի ընդլայնվել են պարտականությունների աշխարհագրությունը, որի շրջանակներում, ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը վերահսկում են Կիպրոսի ազգային գվարդիայի դիրքերը և պահովում են թուրք-կիպրական ուժերի չեզոք գոտու պահպանությունը։

Վերջին տարիներին իրավիճակի կարգավորման բանակցային գործընթացը կանգ է առել, սակայն ՄԱԿ-ում հույս ունեն այն մեռյալ կետից կշարժվի։ Անցյալ տարվա հոկտեմբերին կիպրոսցի թուրքերի նոր առաջնորդ ընտրվեց Էրսին Թաթարը, իսկ արդեն նոյեմբերին ՄԱԿ-ի միջնորդությամբ տեղի ունեցավ նրա հանդիպումը կիպրոսցի հույների ղեկավար Նիկոս Անաստասիադիսի հետ: Կողմերը համաձայնել են ուսումնասիրել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի բանակցությունների վերաբերյալ «հինգ գումարած մեկ» ձևաչափով առաջարկը։ Երեքշաբթի Ժնևում մեկնարկել են առաջարկված կազմով եռօրյա ոչ պաշտոնական բանակցությունները։

Այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առանձին-առանձին հանդիպել է կղզու թուրքական և հունական համայնքների ղեկավարների հետ, իսկ երեկոյան ոչ պաշտոնական մթնոլորտում հանդիպման կհրավիրվեն պատվիրակությունների բոլոր ներկայացուցիչները։ ՄԱԿ-ի մամուլի քարտուղարի խոսքով ՝ Կիպրոսի խնդրի կարգավորման հարցում ՄԱԿ-ի հետագա գործողությունները կախված կլինեն Ժնևի հանդիպումների արդյունքից: «Ինչպես ես ավելի վաղ ասել էի Նյու Յորքում կայացած ճեպազրույցներում, գլխավոր քարտուղարը ողջունում է կողմերի կառուցողական մոտեցումը և կոչ է անում նրանց դիվանագիտական քննարկումների ընթացքում ցուցաբերել անկեղծություն։

Շատ կարևոր է հիշել, որ դրանք ոչ պաշտոնական բանակցություններ են»,- նշել է նա։ Մինչդեռ, ինչպես ասվում է գլխավոր քարտուղարի հունվարյան զեկույցում, քաղաքական լուծման երկարատև բացակայության պայմաններում Կիպրոսում իրավիճակը միայն սրվել է։ Բացասական գործոններից մեկը դարձել է Անկարայի կողմից հաստատված կղզու թուրքական համայնքի որոշումը ՝ փոխել ստատուս-քվոն և բացել սահմանները Վարոշիի առափնյա շրջաններում, որը գտնվում է Կիպրոսի բուֆերային գոտում: Լարվածությունը մեծացավ նաև Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում ընդհանուր առմամբ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ծովային սահմանների դելիմիտացիան և ածխաջրածինների որոնումը, ինչը հանգեցրեց կողմերի, ինչպես նաև Հունաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լուրջ սրմանը ՝ երկու երաշխավոր պետությունների միջև Կիպրոսի հարցի համատեքստում:

«Գլխավոր քարտուղարն իրատեսորեն է գնահատում իրավիճակը», - նշել է Դյուժարիկը: «Նա լավ ծանոթ է այդ խնդրին։ Նա մասնակցել է անցյալում բոլոր բանակցություններին, այնպես որ նա իրատեսական է համարում հաջողության հնարավությունները։