news-details
Քաղաքական

Շվեդիայի խորհրդարանում քննարկվում է Ռուսաստանը «ահաբեկչական պետություն» ճանաչելու հարցը

Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Մարկուս Վիխելը դիմել է երկրի արտաքին գործերի նախարար Անն Լինդեին՝ Ռուսաստանը «ահաբեկչությունը հովանավորող պետություն» ճանաչելու հարցով։

Վիհելը հիշեցրել է, որ մայիսի 10-ին Լիտվայի սեյմը միաձայն քվեարկել է Ռուսաստանը «ահաբեկչական պետություն» ճանաչելու օգտին՝ Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողության պատճառով։ Լիտվան Ռուսաստանի գործողությունները համարել է Ուկրաինայի բնակչության ցեղասպանություն, ինչպես նաեւ կոչ է արել համաշխարհային հանրությանը ստեղծել հատուկ քրեական դատարան, որը կգնահատի եւ կզբաղվի «ռուսական ագրեսիայով»։

Բացի այդ, հաղորդվել է, որ ամերիկյան իշխանություններն ուսումնասիրում են ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակում Ռուսաստանն ընդգրկվելու չափանիշներին համապատասխանությունը՝ ուկրաինական իրադարձությունների ֆոնին։

«Ինչպե՞ս է նախարարը գնահատում ԱՄՆ-ի եւ Լիտվայի նախաձեռնությունները։ Կարո՞ղ ենք ակնկալել, որ նախարարը նմանատիպ որոշումներ կձեռնարկի Շվեդիայում, ԵՄ-ում կամ որեւէ միջազգային հարթակում»,- ասել է Վիխելը։

News.am