news-details
Քաղաքական

ԱՄՆ-ը եւ Հնդկաստանը «պաշտպանական փոխանակություն» կգործարկեն տիեզերական ոլորտում. Պենտագոն

ԱՄՆ-ը եւ Հնդկաստանը մինչեւ տարեվերջ «պաշտպանական փոխանակություն» կկատարեն տիեզերական ոլորտում ռազմական գերատեսչությունների միջեւ: Այդ մասին հայտարարել Է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը:

«Մենք հանձնառու ենք մինչեւ այս տարվա վերջ նոր պաշտպանական փոխանակություն գործարկելու մեր տիեզերական հրամանատարության եւ Հնդկաստանի պաշտպանական տիեզերական գործակալության միջեւ»,-ասել Է Օսթինը՝ հանդես գալով «2+2» ձեւաչափով ամերիկա-հնդկական բանակցությունների արդյունքների շուրջ անցկացված մամուլի ասուլիսում: Նա հավելել Է, որ աճում Է երկրների կոոպերացիան նաեւ կիբեռոլորտում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

«Արմենպրես»