news-details
Քաղաքական

Լեհաստանը Լիտվայի և Լատվիայի հետ քննարկում Է ՆԱՏՕ-ի խորհրդի գումարման հնարավորությունը միգրանտների խնդրի պատճառով

 Լեհաստանը Լիտվայի և Լատվիայի հետ քննարկում է ՆԱՏՕ-ի խորհրդի գումարման հնարավորությունը Բելառուսի հետ սահմանին ստեղծված իրադրության պատճառով: Այդ մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավեցկին:

«Մենք Լատվիայի և, հատկապես, Լիտվայի հետ քննարկում ենք, թե արդյոք պետք չէ գործարկել ՆԱՏՕ-ի 4-րդ հոդվածը»,- ասել է Մորավեցկին РАР գործակալությանը տված հարցազրույցում:

Հյուսիսատլանտյան դաշինքի մասին պայմանագրի 4-րդ հոդվածը նախատեսում է ՆԱՏՕ-ի խորհրդի գումարման հնարավորություն, եթե ՆԱՏՕ-ի երկրներից մեկը կարծում է, որ առկա է նրա անվտանգության սպառնալիք:

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ լեհական սահմանապահ ծառայությունը սահմանի բելառուսական կողմում նկատել է Լեհաստանի տարածք միգրանտների զանգվածային ճեղքման նախապատրաստման նշաններ: Այդ մասին գերատեսչությունը հայտնել է կիրակի Twitter-ում։

«Արմենպրես»