Լեհաստանի, Չեխիայի եւ Սլովենիայի կառավարությունների ղեկավարները երեքշաբթի կմեկնեն Կիեւ՝ բանակցելու Ուկրաինայի նախագահի եւ վարչապետի հետ։ Այս մասին ասված է Լեհաստանի կառավարության կայքում տեղադրված հայտարարության մեջ։
«Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին և փոխվարչապետ, Ազգային անվտանգության և պաշտպանության կոմիտեի նախագահ Յարոսլավ Կաչինսկին Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի և Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշայի հետ միասին այսօր մեկնելու են Կիև՝ որպես Եվրախորհրդի ներկայացուցիչներ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ»,- նշված է հաղորդագրությունում։
«Այցի նպատակը Ուկրաինայի ինքնիշխանությանը և անկախությանը ամբողջ Եվրամիության անվերապահ աջակցության հավաստումն է, ինչպես նաև Ուկրաինային և նրա հասարակությանը աջակցության լայն փաթեթի տրամադրումը»,- ասված է տեղեկագրում։
Նշվել է նաև, որ ուղևորությունը կազմակերպվել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ համաձայնեցմամբ։ Միջազգային հանրությունը միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՄԱԿ-ի միջոցով տեղեկացված է պատվիրակության այցի մասին։ News.an