news-details
Քաղաքական

Հռոմի պապը Վատիկանում ընդունել է Իրաքի ԱԳ նախարար Հուսեյնին

РИА Новости․ Սերգեյ Ստարցև. Հռոմի Ֆրանցիսկոս պապը երկուշաբթի առավոտյան Վատիկանում ընդունել է Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Մուհամեդ Հուսեյնին, լրագրողներին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին:

«Շուրջ 30 րոպե տևած նրանց զրույցի ընթացքում Ֆրանցիսկոս պապը իր երախտագիտություն են հայտնել իրենց երկիր այցի ժամանակ ցուցաբերված բարձր ընդունելության համար»,- ասել է Սուրբ Աթոռի պաշտոնական ներկայացուցիչը:

Բրունին նաև հայտնել է, որ քահանայապետը «սրտանց ողջույն է հղել Իրաքին, նրա ողջ ազգաբնակչությանը՝ հույս հայտնելով, որ նրանցից յուրաքանչյուրը կկարողանա «ապրել համերաշխ և ներողամիտ»: Հիշեցնենք, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը դարձել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջին ղեկավարը, որն այցելել է Աբրահամի երկիր։ Մարտի սկզբին նա հովվապետական այց էր կատարել Իրաք։

Նաջաֆ քաղաքում մարտի 6-ին քահանայապետը առաջին անգամ հանդիպել է շիաների հոգևոր առաջնորդներից մեկի՝ Մեծն Այաթոլլա Ալի Սիսթանիի հետ: Հռոմի պապն այդ ճանապարհորդությունն անվանել էր «հավատքի և ապաշխարության ուխտագնացություն» և հայտարարել, որ Իրաքը ընդմիշտ կմնա իր սրտում: