news-details
Միջազգային համագործակություն

«ԵՄ-Թուրքիա հարաբերություններում դրական տեղաշարժ չի կարող լինել, քանի դեռ Անկարան պնդում է Կիպրոսում երկու պետություն ստեղծելու իր դիրքորոշումը»․ Կիպրոսի նախագահ

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը, որը բաց է թողել Նիկոսիայի՝ Եվրոպական խորհրդում վետո կիրառելու հնարավորության պատուհանը,  կարծում է, որ Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունների վերաբերյալ դրական օրակարգի մասին որոշում լինել չի կարող, քանի դեռ Անկարան պնդում է Կիպրոսում երկու պետություն ստեղծել։

«Ես ԵՄ անդամ պետությունների ղեկավարներին արդեն տեղեկացրել եմ, որ Թուրքիային տրված հնարավորություններում՝ Կիպրոսում երկու պետություն ստեղծելու պահանջի վերաբերյալ և այլ դիրքորոշումներում, որևէ դրական օրակարգ չեմ տեսնում, որը կարելի է քննարկել կամ համաձայնել դրան», - ասել է Կիպրոսի ազգային իշխանության ղեկավարը՝ Ժնևում ՄԱԿ-ի աջակցությամբ անցկացված հնգակողմ հանդիպման ֆոնին, որի ընթացքում չի հաջողվել հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց գրանցել։

Նիկոս Անաստասիադեսը նշել է, որ երկու պետություն ստեղծելու Թուրքիայի դիրքորոշումը, ո՛չ միայն ընդունելի չէ  միջազգային հանրության և Եվրամիության կողմից, այլ նաև դեմ է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մանդատին։

tert.am