news-details
Քաղաքական

Պուտինն ու Ալիևն ընդգծել են երկու երկրի խորհրդարանների գծով համագործակցության շարունակության կարևորությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կարևորել են երկու երկրների խորհրդարանների գծով ակտիվ և կառուցողական համագործակցությունը շարունակելու կարևորությունը:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է Պուտինին՝ Պետդումայի ընտրությունների հաջող անցկացման համար: Ալիևը նաև ցավակցություն է հայտնել Պերմի պետական համալսարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ երեկ Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի ուսանողներից մեկը կրակ էր բացել բուհի տարածքում, ինչի հետևանով զոհեր և վիրավորներ էին գրանցվել:

Tert.am