news-details
Քաղաքական

Թեհրանում մեկնարկել է Սիրիայի հարցով Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի գագաթաժողովը

Թեհրանում մեկնարկել է Սիրիայի հարցով Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի գագաթաժողովը, հաղորդում է Mehr-ը։

Ավելի վաղ Իրան ժամանած Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ  Էրդողանը առանձնազրույց են ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Սեյյեդ Ալի Խամենեիի հետ։

Դրանից հետո կայացել է Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների երկկողմ հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղարաբաղյան հիմնախնդիրը եւ Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցը։

News.am