ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակը պարտավորեցնում է Մոլդովային աջակցել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին։ russian.rt.com-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն։
«Մոլդովան համերաշխ կլինի ԵՄ-ի հետ, մեր կարգավիճակը և եվրոպական ձգտումները մեզ պարտավորեցնում են համերաշխության։ Ակնհայտ է, որ մենք կմիանանք (Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին.- RT)»,- ասել է Գրոսուն Moldova 1 հեռուստաալիքի եթերում, ում խոսքերը մեջբերում է Ռիա նովոստին։
Մինչդեռ ավելի վաղ փոխվարչապետ, հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոլայ Պոպեսկուն ասել էր, որ Մոլդովան չի կարող ամբողջությամբ միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին թույլ ազգային տնտեսության պատճառով։
Panorama.am