ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ակնկալում է, որ Մոսկվան Ուկրաինայի շուրջ իրավիճակի շուրջ ստեղծված իրավիճակի ապաէսկալացման շրջանակում պարզաբանում կներկայացնի Ռուսաստանի արևմուտքում իրականացվող զորավարժությունների հարցով կամ ընդհանրապես կդադարեցնի դրանք:
Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ ապաէսկալացումը ենթադրում է ռուս զինվորականների վերադարձը զորամասեր: Վաշինգտոնը մտադիր է Մոսկվայից պարզաբանումներ ստանալ Ուկրաինայի հետ սահմանների մոտակայքում իրականացվող մանրևների համար:
ԱՄՆ-ում ընդգծել են, որ ծանր սպառազինումը պետք է վերադառնա առօրյա տեղակայման վայրեր:
Փրայսը հավելել է, որ ռուս-ամերիկյան բանակցությունները պետք է անցկացնել «ապաէսկալացման մթնոլորտում»:
Tert.am