news-details
Քաղաքական

Սպիտակ տունը հայտարարել է Ռուսաստանին նավթի և գազի արտահանումից ստացված եկամուտներից զրկելու մտադրության մասին

/ТАСС/. Ռուսական էներգակիրների գնումներից հրաժարվելը չի կարող արագ տեղի ունենալ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի փոխտնօրեն Դուլիփ Սինգհը։

«Մենք քայլեր ենք ձեռնարկել՝ արգելելու ռուսական էներգակիրների ներմուծումը ԱՄՆ: Դա (Ռուսաստանից ածխաջրածինների աստիճանական դուրսբերումը) որոշակի ժամանակ կպահանջի», - ասել է նա CNN-ին տված հարցազրույցում:

Սինգհի խոսքով՝ ժամանակի ընթացքում ԱՄՆ-ը մտադիր է «վերացնել Ռուսաստանի՝ որպես էներգառեսուրսների առաջատար մատակարարի կարգավիճակը» և «Ռուսաստանին զրկել նավթից ու գազից ստացված ողջ եկամուտներից»։

Հիշեցնենք, մարտի վերջին ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հրապարակել էր տվյալներ, ըստ որոնց՝ երկիրը շարունակել է նավթի ներկրումը Ռուսաստանից մարտի 19-25-ը ընկած ժամանակահատվածում։ Միաժամանակ, մատակարարումների ծավալը նախորդ շաբաթվա համեմատ աճել էր 43%-ով՝ օրական մինչև 100 հազար բարել։