news-details
Քաղաքական

Զինյալները նիստի ժամանակ ականանետներով գնդակոծել են Սոմալիի խորհրդարանը

Ապրիլի 18-ին Սոմալիի դաշնային խորհրդարանի շենքը ենթարկվել Է ականանետային գնդակոծման, վիրավորվել են պատգամավորներից մեկը եւ ընդդիմությունից հանրապետության նախագահի թեկնածու Աբդիռահման Աբդիշաքուրը: Այդ մասին հաղորդել Է Somali Guardian նորությունների պորտալը:

Ըստ պորտալի՝ Երկրի մայրաքաղաք Մոգադիշոյում մեծ քանակությամբ արկեր են պայթել խորհրդարանի շենքի մոտ այն պահին, երբ այնտեղ նիստ Էր ընթանում: Վիրավորվել Է մի քանի մարդ, ներառյալ «Վադաժիր» կուսակցության առաջնորդ Աբդիշաքուրը: Իշխանությունները գնդակոծման մեջ մեղադրել են «Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման զինյալներին: Սոմալիի դաշնային խորհրդարանի նոր կազմը երդում Է տվել ապրիլի 14-ին:

Ապրիլի 18-ին բացված առաջին նստաշրջանի երկրորդ նիստը նվիրված Է երկու պալատների խոսնակների ընտրությունների հարցերին: Գնդակոծումը տեղի Է ունեցել այն պահին, երբ պատգամավորներն ավարտել Էին քվեարկությունը՝ հաստատելով, որ վերին պալատի խոսնակի ընտրությունները կկայանան ապրիլի 26-ին, ստորին պալատինը՝ մեկ օր անց: Դրանից հետո պալատների համատեղ նիստում պետք Է ընտրվեր Սոմալիի նոր նախագահը: Պետության ներկայիս ղեկավար Մոհամեդ Աբդուլլահի Մոհամեդը, որի մանդատի ժամկետը լրացել Է անցյալ տարվա փետրվարին, ձգտում Է հասնելու վերընտրման: Նախագահի պաշտոնի թեկնածուների ընդհանուր թիվը հասնում Է տասի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

«Արմենպրես»