news-details
Տնտեսական

Եվրոպայում ցորենի մեկ տոննայի գինը հասել է ռեկորդային՝ 438,25 եվրոյի

Երկուշաբթի օրը ցորենի գինը բացարձակ ռեկորդ է սահմանել եվրոպական շուկայում՝ մեկ տոննայի դիմաց հասնելով 438,25 եվրոյի։ Այս մասին հայտնում է France Press (AFP) գործակալությունը։

«Սա բացարձակ ռեկորդ է Euronext բորսայում: Նախորդ ռեկորդը թվագրվում է 2022 թվականի մարտի 7-ով, երբ ցորենի առևտուրը փակվեց մեկ տոննայի դիմաց 422,50  եվրոյով»,-ասում է ֆրանսիական Inter-Courtage բրոքեր Դամիեն Վերկամբրը:

Առևտուրը փակվել է 438,25 եվրո մեկ տոննայի դիմաց այն բանից հետո, երբ Հնդկաստանը հայտարարեց հացահատիկի արտահանման վրա էմբարգոյի մասին: