news-details
Քաղաքական

Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի միջև շարունակվում է համատեղ վարժանքների պլանավորման վերջին համաժողովը

Բաքվում օգոստոսի 13-ին Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատների ներկայացուցիչների մասնակցությամբ շարունակվում է  «Երեք եղբայր - 2021» համատեղ վարժանքների պլանավորման վերջին համաժողովը:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Համաժողովի ժամանակ քննարկվում են համատեղ վարժանքների ծրագիրն ու նպատակը, առաջադրված խնդիրները, մասնակիցների թիվը և կազմակերպչական այլ հարցեր:

Նշվում է, որ «Երեք եղբայր - 2021» միջազգային վարժանքը նպատակ ունի նպաստելու խաղաղ և պատերազմական գործողությունների ժամանակ բարեկամ և գործընկեր երկրների զինծառայողների պատրաստման համար համապատասխան միջավայրի ստեղծմանը, ինչպես նաև գիտելիքների և փորձի փոխանակմանը: