news-details
Միջազգային համագործակություն

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինվորականները Թուրքիայում քննարկել են համատեղ զորավարժությունների հետ կապված հարցեր

Թուրքիայում թուրք զինվորականների հետ հանդիպել են Ադրբեջանից և Վրաստանից այնտեղ մեկնած զինվորականներ:

Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունից:

Տեղեկության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել է հոկտեմբերի 17-ից 28-ը տեղի ունենալիք «Հավերժություն 2022» անունը կրող զորավարժությունների նախապատրաստման հետ կապված հարցեր:

Հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայի առաջին բանակային կորպուսում:

Արմենպրես