news-details
Ռազմական բախումներ

Իրաքում թուրքական ռազմաբազան գնդակոծության է ենթարկվել․ ԶԼՄ

Թուրքական Զլիկան ռազմաբազան, որը գտնվում է Հյուսիսային Իրաքի Նինեւա նահանգում, հրթիռակոծության է ենթարկվել, հայտնում է Al-Sumaria հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության մարմինների աղբյուրը։Աղբյուրը մանրամասնում է, որ ռազմաբազայի ուղղությամբ երեք հրթիռ է արձակվել։  

Իրաքի իշխանություններն ավելի վաղ որոշել էին հետ կանչել Թուրքիայում Բաղդադի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ թուրքական զինված ուժերի կողմից երկրի հյուսիսում գտնվող Զախո առողջարանային քաղաքի գնդակոծումից հետո։ Հրթիռակոծության հետեւանքով զոհվել է 9 մարդ, եւս 33-ը վիրավորվել է։  

News.am