news-details
Տնտեսական

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Գվատեմալայում, Հոնդուրասում և Սալվադորում ժողովրդավարությունը խաթարելու համար

/ТАСС/. ԱՄՆ-ի իշխանությունները վիզային նոր պատժամիջոցների քաղաքականություն են սահմանել, որոնք այժմ կարող են գործի դրվել Գվատեմալայի, Հոնդուրասի և Սալվադորի իշխանությունների գործող և նախկին ներկայացուցիչների դեմ, որոնք մասնակից են համարվում նշված երկրներում «ժողովրդավարության խարխլմանը»:

Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ չորեքշաբթի տարածած հայտարարության մեջ։ «Կոռուպցիայի դեմ պայքարում առաջ շարժվելու համար այսօր ես հայտարարում եմ վիզային սահմանափակումների նոր քաղաքականության մասին: Գվատեմալայի, Հոնդուրասի կամ Սալվադորի կառավարությունների գործող կամ նախկին ներկայացուցիչների, ինչպես նաև այլ անձանց նկատմամբ, որոնք, պատասխանատվություն են կրում կամ մասնակից են ժողովրդավարության և օրենքի գերակայության խաթարմանը», - հայտնել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը: