news-details
Քաղաքական

Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում կարող է տարիներ տեւել. ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի ղեկավար

ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի ղեկավար, բանակի գեներալ Մարկ Միլին օրենսդիրներին ասել է, որ «Ուկրաինայում պատերազմը կարող է տարիներ տեւել», հաղորդում է CNBC-ը։

«Ես իսկապես կարծում եմ, որ դա շատ ձգձգվող հակամարտություն է, եւ կարծում եմ, որ այն առնվազն տարիներով է չափվում, չգիտեմ՝ գուցե տասնամյակներ, բայց առնվազն տարիներ հաստատ»,- ասել է Միլին Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովում:

«Սա շատ ձգձգվող հակամարտություն է, որը նախաձեռնել է Ռուսաստանը, եւ ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ը, Ուկրաինան եւ բոլոր դաշնակիցներն ու գործընկերները, որոնք աջակցում են Ուկրաինային, դեռ երկար ժամանակ ներգրավված կլինեն դրանում»,- հավելել է նա։

News.am