news-details
Քաղաքական

ԱՄՆ Սենատի կոմիտեն հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության հայտին

ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեն ընդունել է բանաձեւ, որը ՆԱՏՕ-ից պահանջում է արագ ընդունել Ֆինլանդիային եւ Շվեդիային, գրել է The Hill-ը։

Կոմիտեն հավանություն է տվել այն միջոցին, որն աջակցում է սկանդինավյան երկու պետությունների անդամակցությանն անվտանգության դաշինքին, եւ կոչ է արել ՆԱՏՕ-ի մյուս անդամներին նույնն անել։

«Կոմիտեի կողմից այդ բանաձեւի ընդունումը ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը երկկուսակցական աջակցության, ինչպես նաեւ Ուկրաինա Ռուսաստանի դաժան ներխուժման պայմաններում դաշինքի ամրապնդման անհապաղ անհրաժեշտության վկայությունն է»,- ասել է հանձնաժողովի անդամ Ջեյմս Ռիշը քվեարկությունից հետո։ «Ես վաղուց էի ասում, որ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի ուժեղ քաղաքական եւ ռազմական ավանդույթներն այդ երկրները դարձնում են կատարելապես հարմար դաշինքի համար։ Ես հույս ունեմ, որ Սենատը կհետեւի կոմիտեի օրինակին եւ արագ կընդունի բանաձեւը»։

Երկրների հայտերն ստացել են Բայդենի վարչակազմի լիակատար աջակցությունը եւ այժմ պետք է հեշտությամբ ստանան Սենատի անհրաժեշտ հավանությունը ձայների երկու երրորդով։

News.am