news-details
Քաղաքական

ԱՄՆ-ն ամենակարճ ժամկետներում զրահահար լիցքերով մարտական ԱԹՍ-ներ կմատակարարի Ուկրաինային

Միացյալ Նահանգներն ամենակարճ ժամկետներում «Svichblade» (Switchblade) մոդիֆիկացված մարտական ​​անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ կուղարկի Ուկրաինայի զինված ուժերին, որոնք ունակ են զրահահար լիցքեր կրել։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ծառայությունների հանձնաժողովում, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

Օսթինն ընդգծել է, որ այս ԱԹՍ-ները, որոնք իրականում կառավարվող «թռնող ռումբեր» են, կարող են մեծ արագություն բացել:

ԱԹՍ-ներն արտադրող AeroVironment կոնցեռնի ներկայացուցիչների խոսքով՝ Switchblade-600-ը հագեցած է զրահահար մարտագլխիկով եւ հարվածելուց առաջ կարող է թիրախի վերեւում «սավառնել» ավելի քան քառասուն րոպե:

News.am